Ads 468x60px

воскресенье, 6 января 2013 г.

ԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ Է


ԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ Է
Թիմի բոլոր ֆուտբոլիստները՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և մարզչական անձնակազմի գլխավորությամբ տեղափոխվել է ՝՝Sheraton Mirasierra՛՛ հյուրանոց, որտեղ կմնա մինչ խաղի մեկնարկը:
Նշենք, որ Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 20:00-ին:
ԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԷԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԷԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԷԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԷԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԷԹԻՄՆ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ Է

пятница, 28 декабря 2012 г.

ԿԱՍԻԼՅԱՍ.«ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է»


Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն որոշումը, համաձայն որի նա «Մալագայի» դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին:
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում մադրիդյան ակումբը հյուրընկալվել էր «Մալագային»: Ի զարմանս շատերի թիմի հիմնական ու անփոխարինելի դարպասապահ Իկեր Կասիլյասը մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ առաջին րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Անտոնիո Ադանը: «Սերուցքայինների» 31-ամյա ավագը խոստովանել է, որ չէր սպասում նման որոշման.
«Որոշումները կայացնում է գլխավոր մարզիչը: Ինձ համար անսովոր էր մնալ պահեստային, սակայն թիմային շահերը ավելի կարևոր են Կասիլյասի շահերից: Դա նշանակում է, որ ես պետք է շարունակեմ մարզվել և մրցակցեմ Ադանի հետ: Մոուրինյոն ինձ ոչինչ չի բացատրել: Նա ոչինչ չի ասել ինձ, երբ ես խաղում էի հիմնական կազմում, ոչինչ չի ասել նաև այն ժամանակ, երբ ես հիմնական կազմում չեմ:
Թիմակիցներս աջակցում են ինձ, սակայն այդպես մենք աջակցում ենք նաև Ադանին: Խաղի արդյունքը այնքան էլ չի գոհացրել, սակայն մենք երկուսս էլ աջակցություն ենք ստացել մյուս ֆուտբոլիստներից, ինչ խոսում է թիմի միասնականության մասին: Մինչև խաղը ես կանխազգացում ունեի, որ կարող եմ չխաղալ, սակայն դա կարևոր չէ: Բոլոր մտքերն այն մասին էին, թե ինչպես հաղթել «Մալագային» և կրճատել միավորների տարբերությունը «Բարսելոնայից»»,- դարպասապահի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մյուս տուրում «Ռեալը» հունվարի 6-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»:

четверг, 27 декабря 2012 г.

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂ | ԵՐՎԱՆԴ ԻՍՄԱԻԼՅԱՆ.«ՀՈՒՍԱՄ՝ ԽԱՂԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»

Մադրիդի «Ռեալ»-ի հայաստանյան ֆան ակումբի ու ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջնության հաղթող 4-րդ կուրսի միջև կայացող բարեգործական խաղից առաջ մադրիդիստների թիմի ավագ ու առաջատար Երվանդ Իսմաիլյանը կիսվել է ակնկալիքներով:
Ինչպե՞ս ծնվեց խաղի անցկացման մտահաղացումը:Բարեգործական խաղերը մեր ծրագրերի մի մասն են կազմում: Մենք շանսը բաց չենք թողնում՝ բարի գործ կատարելու, ու սիրով ընդունում ենք բարեգործական տարատեսակ միջոցառումներին մասնակցելու հրավերները, երբեմն էլ ինքներս ենք կազմակերպում բարեգործական խաղեր ու միջոցառումներ, ու կարելի է ասել՝ բավականին փորձ ունենք: Այս անգամ էլ եղավ առաջարկ, ու մենք սիրով ընդունեցինք այն:
Ինչպե՞ս է խաղը ծառայելու բարեգործությանը:
Խաղի ընթացքում դրված են լինելու հանգանակությունների արկղեր, որտեղ խաղի ընթացքում բոլոր ներկաները իրանց մեծ կամ փոքր ներդրումը կարող են ունենալ այս աստվածահաճո գործում: 2 թիմերը նույնպես կկատարեն հանգանակություններ:
Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մոտենում խաղին:
Այս տարի մեր վերջին հանիդպումն է, վերջին խաղերում շատ լավ ենք հանդես գալիս ու լավ տրամադրությամբ ենք մոտենում խաղին: Ճիշտ է, առաջնայինը գեղեցիկ ու հաճելի ֆուտբոլ ցուցադրելն ու վերջինիս բարի գործին ծառայեցնելն է, բայց հաղթանակը երբեք ավելորդ չի լինում:
Եվ վերջում, ինչ ակնկալիքներ ունեք խաղից:
Ակնկալում եմ բարձր տրամադրությամբ հանդիպում` գոլառատ ու հետաքրքիր, լի գեղեցիկ դրվագներով: Հուսամ՝ հաջող կավարտենք տարին ու հանդիպումը ամբողջությամբ կծառայի իր նպատակին:
 Realmadrid.am

среда, 26 декабря 2012 г.

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԱՎԱԳԻ | «ՄԱԼԱԳԱ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» | 3:2

Առանց Իկեր Կասիլյասի դաշտ դուրս եկած Ռեալը պարտություն կրեց Լա Ռոսալեդայում: 
«Մալագա» - «Ռեալ Մադրիդ» 3:2
Գոլերը՝ Իսկո 49, Ռոկե Սանտա Կրուզ 73, 76 - Սերխիո Սանչես 66 (ինքնագոլ), Կ. Բենզեմա 82 

 

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻՍ ՄԵՋ ՉԿԱ ՀԵՌԱՆԱԼ ԲԱՌԸ»

«Կասիլյասը չմասնակցեց հանդիպմանը, որովհետև ընդհանուր որոշում էր կայացվել այս խաղում վստահել Ադանին: Իրավիճակը վերլուծելուց հետո է կայացվել նման որոշում: Գտնում եմ, որ  պետք չէ մեղադրել դարպասապահին պարտության մեջ, որովհետև խաղային շատ դրվագներում մենք զիջեցինք մեր մրցակցին»: 
«Ես երբեք չեմ մարզի «Մալագան»: Հասկացեք, ես ոչինիչ չունեմ այս ակումբի դեմ»:
«Կարծում եմ, իմ թիմը ցույց չտվեց այս խաղում այն ամենն ինչ կարող էր: Միևնույն ժամանակ ասեմ, որ տղաները ամբողջովին տրվել էին հանդիպմանը և ցավագին էին ընդունում բաց թողած գոլերը: Հանդիպումից հետո ես ասել եմ, որ նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ արել են ամեն հնարավոր բան»:
«Ինչ վերաբերում է միավորների քանակին, մեր և «Բարսելոնայի» միջև, ասեմ, որ շատ դժվար է լինելու հետ բերել կորցրածը: Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք միավորների մեծ առավելությամբ: Այն ինչ կատարվում է այս տարի, մեղավոր ենք միայն մենք և պետք է ընդունենք դա: Բացի դրանից, հանդիպման ընթացքում մենք ականատես եղանք մի քանի դրվագների, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել»:

«Իմ ապագա ծրագրերի մեջ չկա հեռանալ բառը: Սա ֆուտբոլ է և պետք է հասկանանք, որ պետք չէ ապրել անցյալով: Պատրաստ եմ կռվել նույնիսկ պարտված առաջնությունում: Ամեն հնարավոր բան անելու ենք՝ արժանավայել ավարտելու ընթացիկ առաջնությունը: Հիմա ընդմիջում է առաջնությունում: Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի տղաները մտածեն և դասեր քաղեն սխալներից: Հավատացեք, պայքարելու ենք թիմում՝ բոլորի պատվի և Մադրիդի նշանակության համար»:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

* Շնորհավորանքին մասնակցել են նաև բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչ Պաբլո Լասոն և բասկետբոլիստներ Ֆելիպե Ռեյեսն ու Սերխիո Լլուլը:


Մոտենում են Սուրբ Ծննդյան տոները: Ավանդույթի համաձայն` Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները իրենց շնորհավորանքներն են մաղթում բոլոր նրանց, ովքեր «արքայական» ընտանիքի մի մասն են կազմում:
Մադրիդի «Ռեալը» մի մեծ ընտանիք է, որում ընգրկված են անդամներ տարբեր երկրներից: Բոլորին գալիք տարվա համար շնորհավորելու և բարեմաղթանքներ ասելու ցանկություն են ունեցել ակումբի պատվավոր ներկայացուցիչները` «Ռեալի» նախագահ Ֆլորոենտինո Պերեսը, ֆուտբոլային թիմի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպան Սերխիո Ռամոսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նրանք ակումբի կողքին են ցանկացած ժամանակ` լինի դա թե´ լավ, թե´ վատ:
Ջանք, զոհաբերության պրոֆեսիոնալիզմ, վճռականություն, նպատակներին հասնելու միտում… Մեծ դժվարությունների միջով անցավ այս տարի 20-րդ դարի լավագույն ակումբը: Կոչմանը թիմը հասավ միասնության և հավատարմության շնորհիվ: Ակումբի մարզական հաջողությունն է ընդգծել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը. «Այս տարին մարզական առումով հաջողությունների տարի էր թե´ ֆուտբոլային թիմի, թե´ բասկետբոլային թիմի համար: Եղան մեծ նվաճումներ նաև ֆինանսական և ինստիտուցիոնալ բնագավառներում: Այս ամենը տեղի ունեցավ համերաշխության, հավատարմության և միասնականության շնորհիվ»- իր պատվավոր խոսքն ասաց Պերեսը:
«Ռեալի» նախագահը տեսախցիկի առաջ չկարողացավ թաքցնել հույզերը. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, որոնք իմ կողքին էին դժվարին պահերին: Կնոջս մահը անցնող տարվա ընթացքում ամենացվալի կորուստն էր իմ համար: Դժվարին ժամանակներն անցնում են, քանի որ բոլորս միասնական ենք»- ավելացրեց նախագահը:
Շնորհավորանքներ մաղթելու հերթը թիմի պորտուգալացի գլխավոր մարժիչ Ժոզե Մոուրինյոյինն էր. «Աշխատանքի բերումով մենք տարավ իննը ամիսն անցկացնում ենք ընտանիքից հեռու: Սուրբ Ծնունդը միակ հնարավորությունն է ընտանիք հետ լինելու»,- նշեզ Ժոզեն:
Թիմի համար տարին լի էր մարզական հաջողություններով: Թիմը նվաճեց Լա լիգայի 32-րդ գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը և գեղեցիկ հաղթանակներ տարավ հիմնական մրցակցի` «Բարսելոնայի» նակտմամաբ: Մարզիչ, ով մեծ հաջողությունների է հասել իտալական («Ինտեր»), անգլիական («Չելսի»), պորտուգալական («Պորտու») և իսպանական («Ռեալ Մադրիդ») թիմերի հետ, խոսեց ավարտվող տարվա ընթացքում թիմի ելույթների մասին. «Փայլուն տարի էր 2012-ը: Մենք կարողացանք հաղթել Լա լիգան, գրանցեցինք մի քանի ռեկորդներ, հաղթեցինք Իսպանիայի Սուպերգավաթը: Հատկանշական են նաև գեղեցիկ և լարված հանդիպումները թե´ Լա լիգայի, թե´ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Մարզական տարին կարելի է համարել ստացված: Այժմ Պորտուգալիայում ինձ է սպասում իմ ընտանիքը: Ես երջանիկ եմ»,- հավելեց 49-ամյա պորտուգալացին:
Կասիլյասը, ով ակումբի հետ է երկար ժամանակ, փաստեց 2012 թվականի ընթացքում ապրած գեղեցիկ և հիշարժան դրվագները. «Առաջին հերթին, հիշում եմ թիմի նվաճած տիտղոսները, որոնք մեզ տրվեցին մեծ աշխատանքի և անզիջում պայքարի շնորհիվ: Տիտղոսներից յուրքանաչյուրը մեզ մեծ դժվարությամբ տրվեց: Հիշողությանս մեջ մնացել են նաև «Բարսելոնայի» դեմ հանդիպումները: «Կամպ Նոում» գեղեցիկ հանդիպումները կշարունակեն ուղեկցել ինձ ողջ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում»- ասաց թիմի ավագը:
Շատ կարևոր է ընտանիքի կողքին լինել տոների ընթացքում. «Այժմ ժամանակն է ընտանիքի հետ խոսել ավարտվող տարվա հիշարժան և զավեշտալի պահերի մասին, պատմել անեկդոտներ և անցկացնել ուրախ ժամանակ: Կարևորը` գալիք տարին ուրախ դիմավորելն է: Այս տարվա հետ կապված գեղեցիկ հիշողություններ ունեմ: Հուսամ` դրանք կշարունակվեն գալիք` 2013 թվականի ընթացքում»- ավարտեց Իկերը:
Թիմի իսպանացի պաշտպան, երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը, ակումբին միացել է ավելի երիտասարդ շրջանում: Արդեն իննը տարի է, ինչ Սերխիոն պաշտպանում է «արքայական» ակումբի գույները. «Ամանորը երջանիկ լինելու առիթ է բոլորի համար: Ես նույնպես բացառություն չեմ: Հաճելի է ուրախ տեսնել ընտանիքի անդամներին, ընկերներին, ծնողներին, եղբայրներին և քույրերին միասին»- նշեց սևիլիացի պաշտպանը:
Ռամոսը խոսեց իր հիշողությունների մասին. «Շատ հիշողություններ ունեմ այս տարվա հետ կապված: Ապրել եմ անմոռանալի պահեր, որոնք նկարագրել չեմ կարող: Ակումբի հետ տարեցտարի ավելի եմ աճում, նոր բաներ սովորում: Ինձ համար ամենակարևոր հաջողությունը դա Լա լիգայի 32-րդ տիտղոսն էր: Տարին հաջող էր նաև անձնական նվաճումներով: Ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց սերն ու աջակցությունն են տալիս թիմին: Հաճելի է երկրպագուներին տեսնել ուրախ և զվարթ»- եզրափակեց Ռամոսը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թո´ղ գալիք տարին ջերմացնի բոլորիդ սրտերը:
Այսպիսով, ակումբի ներկայացուցիչները ամփոփեցին տարին և իրենց բարեմաղթանքի խոսքն հասցրին աշխարհի տարբեր ծայրերում ապրող մադրիդիստներին: