Ads 468x60px

четверг, 27 декабря 2012 г.

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂ | ԵՐՎԱՆԴ ԻՍՄԱԻԼՅԱՆ.«ՀՈՒՍԱՄ՝ ԽԱՂԸ ԿԾԱՌԱՅԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»

Մադրիդի «Ռեալ»-ի հայաստանյան ֆան ակումբի ու ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի առաջնության հաղթող 4-րդ կուրսի միջև կայացող բարեգործական խաղից առաջ մադրիդիստների թիմի ավագ ու առաջատար Երվանդ Իսմաիլյանը կիսվել է ակնկալիքներով:
Ինչպե՞ս ծնվեց խաղի անցկացման մտահաղացումը:Բարեգործական խաղերը մեր ծրագրերի մի մասն են կազմում: Մենք շանսը բաց չենք թողնում՝ բարի գործ կատարելու, ու սիրով ընդունում ենք բարեգործական տարատեսակ միջոցառումներին մասնակցելու հրավերները, երբեմն էլ ինքներս ենք կազմակերպում բարեգործական խաղեր ու միջոցառումներ, ու կարելի է ասել՝ բավականին փորձ ունենք: Այս անգամ էլ եղավ առաջարկ, ու մենք սիրով ընդունեցինք այն:
Ինչպե՞ս է խաղը ծառայելու բարեգործությանը:
Խաղի ընթացքում դրված են լինելու հանգանակությունների արկղեր, որտեղ խաղի ընթացքում բոլոր ներկաները իրանց մեծ կամ փոքր ներդրումը կարող են ունենալ այս աստվածահաճո գործում: 2 թիմերը նույնպես կկատարեն հանգանակություններ:
Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մոտենում խաղին:
Այս տարի մեր վերջին հանիդպումն է, վերջին խաղերում շատ լավ ենք հանդես գալիս ու լավ տրամադրությամբ ենք մոտենում խաղին: Ճիշտ է, առաջնայինը գեղեցիկ ու հաճելի ֆուտբոլ ցուցադրելն ու վերջինիս բարի գործին ծառայեցնելն է, բայց հաղթանակը երբեք ավելորդ չի լինում:
Եվ վերջում, ինչ ակնկալիքներ ունեք խաղից:
Ակնկալում եմ բարձր տրամադրությամբ հանդիպում` գոլառատ ու հետաքրքիր, լի գեղեցիկ դրվագներով: Հուսամ՝ հաջող կավարտենք տարին ու հանդիպումը ամբողջությամբ կծառայի իր նպատակին:
 Realmadrid.am

0 коммент.:

Отправить комментарий