Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի այն որոշումը, համաձայն որի նա «Մալագայի» դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին:
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում մադրիդյան ակումբը հյուրընկալվել էր «Մալագային»: Ի զարմանս շատերի թիմի հիմնական ու անփոխարինելի դարպասապահ Իկեր Կասիլյասը մնացել էր պահեստայինների նստարանին, իսկ առաջին րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Անտոնիո Ադանը: «Սերուցքայինների» 31-ամյա ավագը խոստովանել է, որ չէր սպասում նման որոշման.
«Որոշումները կայացնում է գլխավոր մարզիչը: Ինձ համար անսովոր էր մնալ պահեստային, սակայն թիմային շահերը ավելի կարևոր են Կասիլյասի շահերից: Դա նշանակում է, որ ես պետք է շարունակեմ մարզվել և մրցակցեմ Ադանի հետ: Մոուրինյոն ինձ ոչինչ չի բացատրել: Նա ոչինչ չի ասել ինձ, երբ ես խաղում էի հիմնական կազմում, ոչինչ չի ասել նաև այն ժամանակ, երբ ես հիմնական կազմում չեմ:
Թիմակիցներս աջակցում են ինձ, սակայն այդպես մենք աջակցում ենք նաև Ադանին: Խաղի արդյունքը այնքան էլ չի գոհացրել, սակայն մենք երկուսս էլ աջակցություն ենք ստացել մյուս ֆուտբոլիստներից, ինչ խոսում է թիմի միասնականության մասին: Մինչև խաղը ես կանխազգացում ունեի, որ կարող եմ չխաղալ, սակայն դա կարևոր չէ: Բոլոր մտքերն այն մասին էին, թե ինչպես հաղթել «Մալագային» և կրճատել միավորների տարբերությունը «Բարսելոնայից»»,- դարպասապահի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մյուս տուրում «Ռեալը» հունվարի 6-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»:
|
пятница, 28 декабря 2012 г.
ԿԱՍԻԼՅԱՍ.«ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий