«Կասիլյասը չմասնակցեց հանդիպմանը, որովհետև ընդհանուր որոշում էր կայացվել այս խաղում վստահել Ադանին: Իրավիճակը վերլուծելուց հետո է կայացվել նման որոշում: Գտնում եմ, որ պետք չէ մեղադրել դարպասապահին պարտության մեջ, որովհետև խաղային շատ դրվագներում մենք զիջեցինք մեր մրցակցին»:
«Ես երբեք չեմ մարզի «Մալագան»: Հասկացեք, ես ոչինիչ չունեմ այս ակումբի դեմ»:
«Կարծում եմ, իմ թիմը ցույց չտվեց այս խաղում այն ամենն ինչ կարող էր: Միևնույն ժամանակ ասեմ, որ տղաները ամբողջովին տրվել էին հանդիպմանը և ցավագին էին ընդունում բաց թողած գոլերը: Հանդիպումից հետո ես ասել եմ, որ նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ արել են ամեն հնարավոր բան»:
«Ինչ վերաբերում է միավորների քանակին, մեր և «Բարսելոնայի» միջև, ասեմ, որ շատ դժվար է լինելու հետ բերել կորցրածը: Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք միավորների մեծ առավելությամբ: Այն ինչ կատարվում է այս տարի, մեղավոր ենք միայն մենք և պետք է ընդունենք դա: Բացի դրանից, հանդիպման ընթացքում մենք ականատես եղանք մի քանի դրվագների, որոնց մասին չեմ էլ ուզում խոսել»:
«Իմ ապագա ծրագրերի մեջ չկա հեռանալ բառը: Սա ֆուտբոլ է և պետք է հասկանանք, որ պետք չէ ապրել անցյալով: Պատրաստ եմ կռվել նույնիսկ պարտված առաջնությունում: Ամեն հնարավոր բան անելու ենք՝ արժանավայել ավարտելու ընթացիկ առաջնությունը: Հիմա ընդմիջում է առաջնությունում: Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի տղաները մտածեն և դասեր քաղեն սխալներից: Հավատացեք, պայքարելու ենք թիմում՝ բոլորի պատվի և Մադրիդի նշանակության համար»:
|
среда, 26 декабря 2012 г.
ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻՍ ՄԵՋ ՉԿԱ ՀԵՌԱՆԱԼ ԲԱՌԸ»
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий