Մոտենում են Սուրբ Ծննդյան տոները: Ավանդույթի համաձայն` Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները իրենց շնորհավորանքներն են մաղթում բոլոր նրանց, ովքեր «արքայական» ընտանիքի մի մասն են կազմում:
Մադրիդի «Ռեալը» մի մեծ ընտանիք է, որում ընգրկված են անդամներ տարբեր երկրներից: Բոլորին գալիք տարվա համար շնորհավորելու և բարեմաղթանքներ ասելու ցանկություն են ունեցել ակումբի պատվավոր ներկայացուցիչները` «Ռեալի» նախագահ Ֆլորոենտինո Պերեսը, ֆուտբոլային թիմի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպան Սերխիո Ռամոսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նրանք ակումբի կողքին են ցանկացած ժամանակ` լինի դա թե´ լավ, թե´ վատ:
Ջանք, զոհաբերության պրոֆեսիոնալիզմ, վճռականություն, նպատակներին հասնելու միտում… Մեծ դժվարությունների միջով անցավ այս տարի 20-րդ դարի լավագույն ակումբը: Կոչմանը թիմը հասավ միասնության և հավատարմության շնորհիվ: Ակումբի մարզական հաջողությունն է ընդգծել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը. «Այս տարին մարզական առումով հաջողությունների տարի էր թե´ ֆուտբոլային թիմի, թե´ բասկետբոլային թիմի համար: Եղան մեծ նվաճումներ նաև ֆինանսական և ինստիտուցիոնալ բնագավառներում: Այս ամենը տեղի ունեցավ համերաշխության, հավատարմության և միասնականության շնորհիվ»- իր պատվավոր խոսքն ասաց Պերեսը:
«Ռեալի» նախագահը տեսախցիկի առաջ չկարողացավ թաքցնել հույզերը. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, որոնք իմ կողքին էին դժվարին պահերին: Կնոջս մահը անցնող տարվա ընթացքում ամենացվալի կորուստն էր իմ համար: Դժվարին ժամանակներն անցնում են, քանի որ բոլորս միասնական ենք»- ավելացրեց նախագահը:
Շնորհավորանքներ մաղթելու հերթը թիմի պորտուգալացի գլխավոր մարժիչ Ժոզե Մոուրինյոյինն էր. «Աշխատանքի բերումով մենք տարավ իննը ամիսն անցկացնում ենք ընտանիքից հեռու: Սուրբ Ծնունդը միակ հնարավորությունն է ընտանիք հետ լինելու»,- նշեզ Ժոզեն:
Թիմի համար տարին լի էր մարզական հաջողություններով: Թիմը նվաճեց Լա լիգայի 32-րդ գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը և գեղեցիկ հաղթանակներ տարավ հիմնական մրցակցի` «Բարսելոնայի» նակտմամաբ: Մարզիչ, ով մեծ հաջողությունների է հասել իտալական («Ինտեր»), անգլիական («Չելսի»), պորտուգալական («Պորտու») և իսպանական («Ռեալ Մադրիդ») թիմերի հետ, խոսեց ավարտվող տարվա ընթացքում թիմի ելույթների մասին. «Փայլուն տարի էր 2012-ը: Մենք կարողացանք հաղթել Լա լիգան, գրանցեցինք մի քանի ռեկորդներ, հաղթեցինք Իսպանիայի Սուպերգավաթը: Հատկանշական են նաև գեղեցիկ և լարված հանդիպումները թե´ Լա լիգայի, թե´ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Մարզական տարին կարելի է համարել ստացված: Այժմ Պորտուգալիայում ինձ է սպասում իմ ընտանիքը: Ես երջանիկ եմ»,- հավելեց 49-ամյա պորտուգալացին:
Կասիլյասը, ով ակումբի հետ է երկար ժամանակ, փաստեց 2012 թվականի ընթացքում ապրած գեղեցիկ և հիշարժան դրվագները. «Առաջին հերթին, հիշում եմ թիմի նվաճած տիտղոսները, որոնք մեզ տրվեցին մեծ աշխատանքի և անզիջում պայքարի շնորհիվ: Տիտղոսներից յուրքանաչյուրը մեզ մեծ դժվարությամբ տրվեց: Հիշողությանս մեջ մնացել են նաև «Բարսելոնայի» դեմ հանդիպումները: «Կամպ Նոում» գեղեցիկ հանդիպումները կշարունակեն ուղեկցել ինձ ողջ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում»- ասաց թիմի ավագը:
Շատ կարևոր է ընտանիքի կողքին լինել տոների ընթացքում. «Այժմ ժամանակն է ընտանիքի հետ խոսել ավարտվող տարվա հիշարժան և զավեշտալի պահերի մասին, պատմել անեկդոտներ և անցկացնել ուրախ ժամանակ: Կարևորը` գալիք տարին ուրախ դիմավորելն է: Այս տարվա հետ կապված գեղեցիկ հիշողություններ ունեմ: Հուսամ` դրանք կշարունակվեն գալիք` 2013 թվականի ընթացքում»- ավարտեց Իկերը:
Թիմի իսպանացի պաշտպան, երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը, ակումբին միացել է ավելի երիտասարդ շրջանում: Արդեն իննը տարի է, ինչ Սերխիոն պաշտպանում է «արքայական» ակումբի գույները. «Ամանորը երջանիկ լինելու առիթ է բոլորի համար: Ես նույնպես բացառություն չեմ: Հաճելի է ուրախ տեսնել ընտանիքի անդամներին, ընկերներին, ծնողներին, եղբայրներին և քույրերին միասին»- նշեց սևիլիացի պաշտպանը:
Ռամոսը խոսեց իր հիշողությունների մասին. «Շատ հիշողություններ ունեմ այս տարվա հետ կապված: Ապրել եմ անմոռանալի պահեր, որոնք նկարագրել չեմ կարող: Ակումբի հետ տարեցտարի ավելի եմ աճում, նոր բաներ սովորում: Ինձ համար ամենակարևոր հաջողությունը դա Լա լիգայի 32-րդ տիտղոսն էր: Տարին հաջող էր նաև անձնական նվաճումներով: Ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց սերն ու աջակցությունն են տալիս թիմին: Հաճելի է երկրպագուներին տեսնել ուրախ և զվարթ»- եզրափակեց Ռամոսը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թո´ղ գալիք տարին ջերմացնի բոլորիդ սրտերը:
Այսպիսով, ակումբի ներկայացուցիչները ամփոփեցին տարին և իրենց բարեմաղթանքի խոսքն հասցրին աշխարհի տարբեր ծայրերում ապրող մադրիդիստներին:
|
среда, 26 декабря 2012 г.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий